Կահավորման 8 պարզ կանոններ

Կահավորումը կարող է թվալ բարդ գործընթաց, երբ կանգնում ես դատարկ սենյակի առջև և պետք է որոշես, թե ինչպես արդյունավետ և էսթետիկորեն հաճելի կահավորես ու ձևավորես այն։

Խնդիրը հնարավոր է հեշտացնել, երբ հետևեք կահավորման պարզ կանոններին, որոնք առաջարկում են դիզայներները։

1․ Ընտրեք առանցքային կետ

Երբեք մի թերագնահատեք  առանցքային կետի ուժը։ Երբեմն այն հայտնվում է ինքն իրեն՝ ինչպես օրինակ՝ առկա պատուհանը կամ արդեն իսկ ներկառուցված բուխարին, երբեմն էլ անհրաժեշտ է այն ինքնուրույն ստեղծել, ինչպես օրինակ՝ հեռուստացույցի դիրքն ու հեռուստացույցի տակդիրի տեղը։ Հենց այդ կետը հստակեցրեցիք՝ մնացած կահավորումը կառուցվում է դրա շուրջ։

 

2․ Կահույքի և պատի միջև տարածություն թողեք

Իհարկե սենյակի չփումները կթելադրեն, թե որքան կարող եք տարածություն թողնել կահույքի և պատերի միկջև, սակայն մի քանի մատնաչափ հեռավորությունն անգամ ձեր սենյակին ավելի ազատ և ընդարձակ տեսք կհաղորդի։ Իսկ եթե սենյակն ինքնին ընդարձակ է չափերով, ուրեմն կարող եք ավելի ազատ լինել պատերի և կահույքի միջև տարածություններ թողնելու հարցում։

 

3․  Ստեղծեք հաղորդակցման տարածքներ

Բնականաբար մարդկանց անհրաժեշտ են տարածքներ, որտեղ կկարողանան հանգիստ հաղորդակցվել և շփվել միմյանց հետ։ Տեղադրեք բազմոցներն ու աթոռները միմյանց դեմ դիմաց (պարտադիր չէ, որ ուղիղ, բայց մոտ), այնպես, որ մարդիկ կարողանան զրուցել առանց իրենց ձայնը բարձրացնելու կամ վիզը անընդհատ այս ու այն կողմ թեքելու: Եթե սենյակը չափազանց մեծ է, ստեղծեք մի քանի նմանատիպ տարածքներ։

 

4․ Պահպանեք կահավորման հավասարակշռությունը

Հավասրակշռությունը կահավորման դեպքում չափազանց կարևոր է։ Հաշվի առեք տարբեր կտորների և՛ չափը, և՛ տեղադրությունը՝ համոզվելով, որ չխմբավորեք բոլոր մեծ կամ փոքր կտորները մեկ տարածքում կամ սենյակի մի կողմում։ Նաև համոզվեք, որ ձևերի բազմազանություն կա. եթե, օրինակ, ուղիղ գծով նստատեղ ունեք, մտածեք սուրճի կլոր սեղանի մասին:

5․ Դիտարկեք անցուդարձի ուղիները

Ամենակարևոր բաներից մեկը, որը պետք է հաշվի առնել ցանկացած սենյակ կահավորելիս, դա անցուդարձի հնարավորություններն են։ Մարդիկ չպետք է ցատկեն կահուքի կամ միմյանց վրայով սենյակում տեղաշարժվելու համար։

Համոզվեք, որ սուրճի սեղանի, բազմոցի և աթոռների միջև կա մի քանի ոտնաչափ հեռավորություն։ Ստեղծեք հստակ ճանապարհ, որպեսզի մարդիկ կարողանան առանց դժվարության քայլել սենյակի մի ծայրից մյուսը:

 

6․ Սեղանները պետք է հասանելի լինեն՝ ձեռքի երկարությամբ

Յուրաքանչյուր նստատեղից նստողի համար սեղանը պետք է հասանելի լինի առանց տեղից վեր կենալու կամ տեղաշարժվելու։ Խուսափեք դասավորություններից, որոնք ստիպում են մարդկանց շարժվել իրենց նստատեղերից՝ խմիչքները վայր դնելու կամ վերցնելու համար: Կողքի կամ ծայրամասային սեղանները պետք է լինեն մոտավորապես նույն բարձրության վրա, ինչ մոտակա աթոռի թևերը (եթե դա հնարավոր չէ, ավելի լավ է ավելի ցածր լինեն):

Սուրճի սեղանների համար բարձրությունը պետք է լինի նույն բարձրությունը, ինչ աթոռի/բազմոցի նստատեղերը։

7․ Ապահովեք լուսավորությունը

Լուսավորությունը ցանկացած սենյակի ամենակարևոր տարրերից մեկն է, և այն շատ հաճախ անտեսվում է: Լուսավորությունը պետք է տեղադրվի տարբեր մակարդակներում, որպեսզի հավասարակշռված լինի, այնպես որ ձեր սենյակում առատորեն օգտագործեք մի շարք հարմարանքներ: Հատակի լամպը հիանալի տեսք ունի բազմոցի վերջում կամ շեշտադրման աթոռի հետևում: Սեղանի լամպերը գեղեցիկ տեսք ունեն կողային սեղանների, դարակների և նույնիսկ թիկնոցների վրա:

 

8.Նախապես պլանավորեք համադրությունը

Ինչ վերաբերում է կահույքի և աքսեսուարների դասավորությանը, ապա ավելի լավ է նախապես պլանավորել,  եթե հետագայում նախատեսում եք նոր բաներ ձեռք բերել։