Ինչպես ստեղծել հարմարավետ ննջասենյակ․կահավորման ճիշտ ընտրությունը
Ննջասենյակը յուրաքանչյուրի հանգստի և քնի հիմնական վայրն է, որը երբեմն վերածում ենք նաև մեր աշխատասենյակի կամ գրադարանի, սակայն սենյակի հիմնական գործառույթը պետք է գերակայի։ Ննջասենյակի բոլոր առարկաները ճիշտ դասավորելու, սենյակը ողջամտորեն զարդարելու և հարմարավետ միջավայր ստեղծելու համար օգտակար է կարդալ դիզայներների խորհուրդները։
Առաջին պարզ կանոնն է՝ ննջասենյակը չպետք է ունենա ավելորդ իրեր, և ավելին՝ նյարդայնացնող գործոններ՝ լինի դա գույնի, լույսի, թե կենցաղային տեխնիկայի տեսքով։ Կարևոր է ընտրել հարդարման ներքին տարրերն այնպես, որ դրանք առաջին հերթին դուր գան սենյակի բնակիչներին: Հաջորդիվ կարևոր է ննջասենյակի լուսավորությունը։

Ննջասենյակի կենտրոնական ջահը միշտ չէ, որ արդարացված է, օրինակ փոքրիկ սենյակում մեծ լուսամփոփը կարող է նյարդայնացնել։ Ելքը՝ առանց ջահի, փոքր սենյակի համար ընտրված փոքրիկ լամպերն են, լուսամփոփը, առաստաղին ներկառուցված լույսերը: Ընդ որում լույսի կառավարումը միշտ պետք է ձեռքի տակ լինի, սենյակում պետք է լինեն անջատիչներ մի քանի տեղերում, հատկապես անկողնուն մոտ։ Պետք է ապահովել կատարյալ մթություն։
Այժմ կահավորման մասին․ կահույքի ճիշտ դասավորությունն ու սենյակում կարևոր առարկաները դասավորելը արվեստ է, որից կախված է ննջասենյակում տեղաշարժվելու հարմարավետությունը։ Պատից մինչև մահճակալ օպտիմալ հեռավորությունը 80-90 սմ է, իսկ եթե նեղ ննջասենյակում նույնպես պետք է պահարան տեղադրել, ապա այն տեղադրվում է անկյունում կամ սենյակի վերջում։ Իդեալական տարբերակն այն է, երբ մահճակալի կողքին տեղադրվում է 80 սմ լայնությամբ գզրոց, իսկ երկտեղանի մահճակալի կողքին՝ երկու անկողնային գզրոց։

Ամենակարևորը՝ որտե՞ղ տեղավորել հագուստը, ինչպե՞ս ննջասենյակում ունենալ պահուստային տարածք։ Այստեղ Ձեզ օգնության կհասնի Mane Wood-ն իր կահույքի էքսկլյուզիվ դիզայնով ու լայն տեսականիով։ Կամոդ կամ բարձրացնող մեխանիզմով մահճակալները լավագույն տարբերակն են փոքր տարածքում շատ իրեր տեղավորելու համար։




Դյուրակիր գաջեթների հայտնվելը հեռուստացույցը հետին պլան է մղել, բայց եթե ննջասենյակում մեծ էկրան է անհրաժեշտ, ապա անխուսափելիորեն պետք կգան նաև հեռուստացույցի տակդիրները։ Իսկ Mane Wood-ում առկա տեսականին կհամալրի Ձեր ինտերիերն ու նոր շունչ կտա։

Գործարարները սովոր են աշխատել միշտ և ամենուր։ Ուստի այսօր ոչ մեկին չեք զարմացնի ննջասենյակում գտնվող գրասենյակով։ Եթե սենյակի տարածքը թույլ է տալիս, տեղադրվում է համակարգչային գրասեղան, եթե ոչ՝ աշխատավայրի համար օգտագործվում է պատուհանագոգ՝ ընդլայնելով այն անհրաժեշտ չափերով։ Թղթերի և գրքերի դարակները հիանալի տեղավորվում են պատուհանի կողքերին: Ընդգծենք, որ տարածքի լավագույնս օգտագործման համար Mane Wood-ն իրականացնում է անհատական չափումներ և անգամ դարակներ կարող ենք ստեղծել ներկառուցված պատի մեջ։


Շատ առումներով ննջասենյակի հարմարավետությունը կախված է տան սեփականատերերի անհատական նախասիրություններից, սակայն դիզայներների խորհուրդներին ևս պետք է ուշադրություն դարձնել: Համեցեք Mane Wood` իրականացնելու թրենդային ու խենթ թվացող Ձեր ցանկությունները։

