Ամենալավ գունային համադրությունները փոքր սենյակների համար
Հաճախ մեր բնակարանի առավել փոքր սենյակները կահավորելն ու դիզայներական լուծումներ գտնելը դառնում է դժվար:
Այստեղ մենք առանձնացրել ենք փոքր սենյակների ոգեշնչող գունային սխեմաների ընտրանի, ինչպես նաև ինտերիերի դիզայնի փորձագետների կողմից գունային համադրությունների վերաբերյալ որոշ փորձագիտական խորհուրդներ:
Ո՞ր գունային համակցություններն են լավ ընկալվում փոքր սենյակներում:
Պարզելու համար, թե ո՞ր գունային համակցությունները լավագույնս կաշխատեն Ձեր բնակարանի փոքր տարածքի համար, առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե ի՞նչ տրամադրություն եք ուզում առաջացնել, ինչպես նաև որքան լույս է ստանում սենյակը: Սենյակի դիրքը, սառը կամ տաք լույսի այնտեղ ներթափանցելը՝ նույնպես կազդեն գույների ընտրության վրա: Բացի այդ, հաշվի առեք հարակից սենյակների գույները՝ տարածությունների միջև հոսք ապահովելու համար:
Գույնը էմոցիա պարգևող դետալ է և, ի վերջո, անձնական ընտրություն: Ոգեշնչման համար արժե ծանոթանալ գունային ընթացիկ թրենդներին:
Փոքր սենյակների թրենդային գույների առումով մուգ գույները շարունակում են սիրելի լինել ինտերիերի դիզայներների համար:
Չեզոք գույները կամ սպիտակի երանգները միակ տարբերակները չեն փոքր սենյակների համար: Մուգ գույներն իսկապես լավ են աշխատում փոքր տարածքին տրամադրություն հաղորդելու համար՝ ստեղծելով ջերմություն և մտերմություն:
1․Մի վախեցեք անցնել մուգ տոների
«Շոկոլադե գույնը», «Sage Green» կամ «Jewel Beetle» ինտենսիվ, բայց բնական գույներ են՝ կատարյալ հանգիստ և հարմարավետություն հաղորդելու համար:

2․Ստեղծեք դինամիկ և տպավորիչ տեսք Ձեր հյուրասենյակում՝ հարուստ գունային երանգներ կիրառելով
Ինտերիեր դիզայներները Ձեր տանը ավելի տպավորիչ մթնոլորտ հաղորդելու համար խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի գունային համադրություններ, ինչպիսիք են վարդագույնն ու կարմիրը, կանաչն ու կապույտը:
Կապույտը հրաշալի է գործում, երբ զուգորդվում է փայտի տաք երանգների և վարդագույնի հետ, նաև մի խուսափեք այն ավելի սառը գույների հետ համադրելուց․
այն միշտ աչքին հաճելի է ՝ շնորհիվ իր կարևորությանը բնության մեջ:
4․Ավելի տաք, բայց և չեզոք երանգներ միջանցքի կահավորման համար

Չեզոք գույներով «զարդարելը» հարմար եղանակ է՝փոքր սենյակները վիզուալ մեծացնելու համար:
Այդպիսիք կարող են լինել միջանցքների կահավորումը՝ խառնաշփոթը թուլացնելու նպատակով:
Եթե փոքր սենյակում շատ բնական լույս կա, ապա փափուկ, թեթև երանգների օգտագործումը սենյակն ավելի ընդարձակ կդարձնի:
Եթե ընտրում եք սպիտակը, որպես չեզոք գույն, ավելի լավ է ընտրել սպիտակները՝ ավելի տաք երանգներով, ինչպիսիք են «Clay Pale» կամ «First Light», որոնք ջերմություն և հարմարավետություն են հաղորդում փոքր տարածքներին թարմության հետ մեկտեղ։
- Ստեղծեք հակադրություններ Ձեր աշխատասենյակում

Հակադիր գույների կիրառումը ներկայումս ինտերիերում նույնպես կիրառվում է և հիանալի միջոց է ստեղծելու տարածություն՝ լի հավասարակշռությամբ և ներդաշնակությամբ:
Այն կարող է հարմար լինել աշխատանքային սենյակի համար:
Վերոնշյալ նկարում , որպես հակադիր գույներ ընտրվել են կանաչն ու կարմիրը,իսկ դրանց «աշխուժացրել է» կապույտ երանգի շրիշակի ընտրությունը:
Միայն այն պատճառով, որ սենյակը փոքր է, չի նշանակում, որ դուք չեք կարող այն հետաքրքիր դարձնել: Ուղղակի անհրաժեշտ է ընտրել ճիշտ համադրություններ:
6․Վառ գույների կիրառումը լոգասենյակում

Լոգասենյակները հաճախ կարող են սառը և զուրկ լինել ինքնատիպությունից, ուստի համարձակ երանգներով զարդարելը հիանալի միջոց է դրանք կյանքի կոչելու համար: Եթե ցանկանում եք ստեղծել գունավոր լոգարան, միշտ օգտագործեք երեք գույն, այլ ոչ թե երկու: Բազմատոնային սխեմայի մեջ հավասարակշռություն ստեղծելու համար հաշվի առեք 60*30*10 կանոնը: 60*30*10 կանոնը ինտերիերի դիզայնի պարզ տեխնիկա է գունային սխեմաները կատարելապես հավասարակշռելու համար: 60-ը ներկայացնում է 60%-ը և այն հիմնական գույնն է, որը դուք օգտագործում եք և սովորաբար երևում է ամենամեծ տարածության վրա՝ պատերին:
30% կարելի է տեսնել այլ՝ լոգարանի հիմնական մասը կազմող իրերի վրա՝ դարակներ և այլն: 10% ը ձեր շեշտադրման գույնն է, որը կներկայացվի ձեր կահավորման մոտ 10%-ում, հնարավոր է ցուցադրված լինի դեկորատիվ իրերի, լամպերի կամ հայելու վրա:
- Սևի և Վարդագույնի համադրությամբ ստեղծեք ջերմ և ողջունելի խոհանոց

Թեև մոխրագույնի նոտաներով վարդագույնը և մուգ վարդագույնը ննջասենյակների համար հանրաճանաչ ընտրություն են, դրանք կարող են հիանալի ընտրություն լինել նաև փոքր խոհանոցներում: Այն համադրելով սևի հետ կստեղծեք ջերմ, հարմարավետ և հանգստացնող տարածք:
