Image Alt

manewood.com

2025 թվականի ինտերիերի լավագույն ընտրությունները

Ինտերիերի դեկորն 2025 թվականին արտացոլում է բնականության, տեխնոլոգիայի և անհատականության հավասարակշռությունը: 

Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք,թե ինչպես կարելի է ինտերիերը համապատասխանեցնել տարվա թրենդներին:

 

1.Տաք գունային գամմա

2025թ.-ին ինտերիերի մեջ սկսած պատերի գույնից մինչև կահույք ավելի շատ կօգտագործվեն տաք գույներ` ավազագույն,հողագույն,մուգ կանաչ և այլն: 

 

2.Մինիմալիզմը առանձնահատուկ շեշտադրումներով

Մինիմալիզմը մնում է թրենդներում,բայց ավելացնելով ավելի վառ և յուրահատուկ շեշտադրումներ:

Օրինակ` մինիմալիստական ոճով կահույքներին ավելացնել ձեռագործ սալիկներ,որոնք կհաղորդեն հետաքրքիր  և յուրօրինակ տեսք:

Մանե վուդը նմանօրինակ կահույքների հրաշալի տարբերակներ է առաջարկում,որոնք կարող եք գտնել մեր սոց.ցանցերում:

3.Վինտաժ և ռետրո ոճերի վերադարձ

2025թ.-ը վերադարձնում է 70-ականների շունչը:Դրանք կներառեն համարձակ պրինտներ,կոր դիզայններ և հագեցած գույներ,ինչպես օրինակ նարնջագույն,դեղին և կանաչ։Վինտաժ էլեմենտները իրենց տեղը կգտնեն ժամանակակից ինտերիերում,համադրվելով ավելի չեզոք և ժամանակակից որոշումների հետ:

4.Էկլեկտիցիզմ` տարբեր ոճերի համադրություն

Էկլեկտիցիզմը ոչ միայն տարբեր ոճերի համադրություն է,այլ նաև դիզայնի միջոցով անհատականության ներկայացման միջոց է:

2025թ.-ին ներդաշնակորեն կարելի է համադրել տարբեր մշակույթներ,ժամանակաշրջաններ և ոճեր ստեղծելով առանձնահատուկ տարածք: